ՖՈՏՈ. Ալիևը շտապեց հետևել Փաշինյանի օրինակին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղադրել «AWI» հայկական բրենդի արտադրության ժամացույցների լուսանկարները՝ նշելով, որ գրառման իմաստը հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:

Այսօր վաղ առավոտյան Փաշինյանը հեծանիվով գնաց աշխատանքի և ներկայացավ «Կամար» բիզնես կենտրոնի բացմանը։ Նման օրինակից ետ չմնաց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով շտապեց իր երկրի գործարաններից մեկը և խրախուսեց սեփական երկրի արտադրանքի հեծանիվներին։