ՎԻԴԵՈ. «Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ…»

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունին, ցավակցություն են հայտնել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Սարկոզին Instagram-ում իր գրառումն ուղեկցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազնավուրի կատարման տեսանյութով:

«Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անխոնջ և անմահ էի կարծում: Նա մեզ է թողնում իր բառերը, իր մեղեդիները, իր ձայնը`բացարձակ հանճար, ֆրանսիական երգի պոետ»,- գրել է Սարկոզին:

«Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ…»,- գրել է Կառլա Բրունին: