ԱԺ նիստը չտապալվեց. Քվորումն ապահովված է, օրենքները՝ ընդունված

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստը առավոտյան չկայացավ, որովհետեւ քվորում չկար: 3 ժամվա ընթացքում եթե այդպես էլ անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեին, նիստը չէր կայանալու:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ սպասում են «Ելքի» պատգամավորներ Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին, որոնք առավոտյան եկել, գրանցվել են, բայց եթե հիմա քվեարկությունների չմասնակցեն, օրենքները չեն անցնելու, իսկ այդ օրենքները ԱԺ է բերել կառավարությունը:

Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում անհրաժեշտ 53 պատգամավորների թիվն ապահովվեց ու անցան քվեարկությունների:

Ընդունվեցին երեկ քննարկված օրինագծերը՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», Ազատ տնտեսական գոտու մասին, Գազի սակագնի հետ կապված ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին ԱԺ որոշումը եւ այլն: