«GALLUP»-ը նոր հարցումներ է անցկացրել. Ամենաբարձր վարկանիշն ունի Արթուր Վանեցյանը

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն տարբեր հարցումներ է անցկացրել 1106 քաղաքացիների շրջանում։

1-ից 5 բալային սանդղակով գնահատելով ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը, հարցման մասնակից քաղաքացիների պատասխաններն ամփոփելով՝ պարզ է դարձել, որ ամենաբարձր վարկանիշն ունի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանը, որը 4,56 բալ է ստացել, նրան հաջորդում է Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 4,35 բալ:

Նրանց հաջորդում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ 4.39 բալով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը 4.10 բալ է հավաքել, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 4.9:

Մնացած նախարարները 4 բալից ցածր են հավաքել. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ 3.96, Սուրեն Պապիկյանը՝ 3,70: Տնտեսական զարգացման և ներդրումների արդեն նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ 3,56, Արտակարգ իրավիճակների արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ 3.92 բալ: