Փաշինյանը իրավապահներին հրահանգում է ասֆալտին փռել Քեթրինի Միհրանին

Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հարց տվեց վարչապետ Փաշինյանին:

«ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու իր հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հասեցին՝ կա տեսանյութ: Տեղյակ ե՞ք ու ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող ու հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ»,-հարցրեց Լենա Նազարյանը:

Փաշինյանը պատասխանեց.«Այդ միջադեպը վկայում է , որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում հնչեցրած իմ այն հրահանգը, որ որոշ օլիգարխներին ու նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին: Այ, եթե պատշաճ ձևով կատարած լինելին այդ հրահանգը, կարծում եմ այդ միջադեպը չէր լինի ու կարծում եմ, որ նրանք բաց թողածը կլրացնեն․․․: Իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն ու իմ տեղեկություններով այդ գործով արդեն կան բերման ենթարկվածներ»: