Արմեն Աշոտյանը հրաժարվել է իր հայտարարությունից և խնդրել այդ հարցով իրեն չանհանգստացնել

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկություններին, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած հանրահավաքի օրն Ազգային ժողովի տարածքում ավտոմեքենաներ են վնասվել, ապակիներ կոտրվել, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի նկիատմամբ կիրառվել է ոչ համաչափ գործողություն:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունն այդ հայտարարությունից հետո կապ է հաստատել պատգամավորի հետ, ով հայտնել է, որ այդ ամենը չափազանցված է, ինքը որևէ խնդիր չի տեսնում:

«Պատգամավորը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն և խնդրել է այդ հարցով իրեն չանհանգստացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ոստիկանապետը:

Նա հավելեց, որ հանրահավաքից որևէ քաղաքացի ոստիկանություն չի դիմել այն հարցով, որ իր մեքենան վնասվել է: «Բացի դրանից, ես ինքս լրահոսից տեղեկացա, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը հայտարարել է, որ վնասված մեքենաներ ու կոտրված ապակիներ չկան»