Է, լավ, դա լո՞ւրջ ա, Շարմազանովը ծաղրեց սփյուռքի նախարարին

newspress.am-ը գրում է

Այն, ինչ անում է Փաշինյանը հիմա, հակասում է իր իսկ արած տրամաբանական քայլերին ու հայտարարություններին: Ինքն ընդամենը մի ամիս առաջ ասում էր, ու ընտրությունները պիտի լինեն մայիս-հունիսին: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«Երբ մայիսի 8-ին ինքն ընտրվել է, հայտարարել է, որ կուսակցությունների մասին օրենքում պետք է փոփոխություն արվի, ինչ-որ բան արված չի»,- ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց, որ Փաշինյանն ասում էր, թե ներդրողներ են մեղավոր, երեկ վարչապետի գլխավոր խորհրդականն ասաց, որ ոչ մի ներդրող մեղավոր չէ:

«Սփյուռքի նախարարն ասում ա՝ սփյուռքահայերը սպասում են՝ վիզ դրած, որ հենց արտահերթ ընտրություն լինի, նոր պետք ա գան, մինչև հիմա խոսք են տվել, երդում են կերել, որ քանի դեռ արտահերթ ընտրություններն էս վատ խորհրդարանկան ուժերը չեն անում, մենք ոչ մի տուն, ոչ մի թիզ, ոչ մի բան չենք առնելու Հայաստանում: Է, լավ, դա լո՞ւրջ ա»,- հեգնեց ԱԺ փոխխոսնակը:

Ըստ նրա՝ այսօրվա կառավարութան և վարչապետի ասածների միջև չկա պատճառահետևանքային տրամաբանական կապ. «էսօր մի բան են ասում, մի շաբաթ հետո ուրիշ բան են ասում: Ամեն ինչ պարզ ա՝ Կարգին Հայկոյի ընտրություններից հետո, մարդն ինքն իր մեջ որոշել ա, որ ունեմ էսքան տոկոս, շատ լավ ա, հրաժարականը տալիս եմ, 82 տոկոս ա, թող դառնա 70 տոկոս, մեկ ա Սահմանադրութամբ 70 տոկոսից ավել չեմ ունենա, մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն կունենամ, անունները չեմ ուզում տալ, որ ոչ մեկ չնեղանա, կասեմ՝ գնացեք, ինձ քննադատեք, կունենա «պոդկոնտրոլնի» 100 տոկոսանոց պառլամենտ: Կյանքը ուրախ: Ո՞վա տվել՝ հայ ժողովուրդը»,- ասաց պատգամավորը: