Իսպիրյանը զարմացած է, որ որդեկորույս մորը «գիժ անտեր» անվանելը բարկացրել է ժողովրդին

Politik.am-ը գրում է․

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին որդեկորույս Ռուզաննա Ադալանյանը Կառավարության շենքի մոտ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ ասելով, որ վերջինս իրենից վախենում է, դրա համար է հետևի մուտքից շենք մտնում. «Լրիվ Սերժի համակարգն է: Ի՞նչ ունի մեզանից թաքցնելու: Նիկոլն ինքը հակահեղափոխական է»,- հայտարարել էր զայրացած կինը: Այդ մասին ավելի մանրամասն այստեղ:

Կնոջ բողոքի մասին պատմող կայքերից մեկի հրապարակման տակ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ավագանի ընտրված Արթուր Իսպիրյանը մեկնաբանություն է թողել․ «Գիժ անտեր»:

Մենք կատարվածի առիթով մեկնաբանություն խնդրեցինք Արթուր Իսպիրյանից:

Վերջինս մեկնաբանեց, որ չգիտեր, թե Ռուզաննա Ադալանյանը կառավարության շենքի մոտ էր միակ որդու սպանությունը բացահայտելու պահանջով:

Արթուր Իսպիրյանն ասաց նաև, որ չի հասկանում, թե ինչու՞ են մարդիկ այդքան ուշադիր իր մեկնաբանությունների հանդեպ:

Մեր պատասխանին, որ Արթուր Իսպիրյանը «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ է, հանրային դեմք, ու դա է պատճառը, որ մարդիկ առանձնակի են դիտարկում իր գրառումը, ասաց.

«Ես կնայեմ արձագանքները ու ավելի ուշ կանդրադառնամ կատարվածին»։