Սերժ Սարգսյանի գաղտնի պլանը բացահայտվեց․ Նիկոլը անցավ գրոհի

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխության արդյունքում, ձերբակալված ամենամեծ ֆիգուրը, թերևս, Ռոբերտ Քոչարյանն էր:

Քոչարյանի անսպասելի ձեռփակալումը և կալանավորումը մեծ իրարանցում առաջացրեց, թե Հայաստանում, ու թե նրա սահմաններից դուրս, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում։

Քոչարյանը մշտապես ասոցացվել է Մարտի 1-ի ողգբերգությունների հետ։

Իր հրաժարականից օրեր 2-3 օր առաջ Սերժ Սարգսյանը հանրությանը հիշեցրեց Մարտի մեկի դեպքերը՝ ասելով, որ ժողովուրդը դասեր չի քաղել։

Սարգսյանի հրաժարակինց մինչ օրս նա անգամ չի կանչվել հարցաքննության՝ կապված Մարտի 1-ի դեպքերի հետ, թեև Փաշինայնը մեկ անգամ չէ, որ հրապարակավ խոսել է Սարգսյանի առնչության և մեղավորության մասին։

Հեղափոխությունից հետո Քոչարյանը ձերբակալվում է, իսկ Սարգսյանն իր համար անվտանգ տուն փնտրում։

Վերհիշենք նաև, որ օրեր առաջ ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել, որտեղ քննարկվել էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը․․

Այս քվեարկությունից հետո վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորներն ու ուժերը, ովքեր աջակցել են այս նախագծի ընդունմանը, «հակահեղափոխականներ» են․․․

Իր կոշտ ելույթով հանդես եկավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․․․

«Սարգսյանը, Քոչարյանն իրենց պաշտոնավարման ժամանակ ասենք ինչ արել են ու այսօր ասում եմ՝ Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ՝

ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն, եթե այդպիսի բան լինի, անբարոյական ընտանիքի զավակ եմ»,- «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ասաց Գ. Ծառուկյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում թավշյա հեղափոխության թեմային՝ ԲՀԿ ղեկավարն ասաց.

«Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկոլը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին․․․

Ոնց եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ:

Կամ, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց: Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»․․․

Այս խառնաշփոր իրավիճակի մեջ կարծես անտեսվում է Սերժ Սարգսյանի գործոնը։՛

Տպավորություն է թե հրաժարական տված Սարգսյանն «իր աջը քաշած» ապրում է, սկայն իրականությունը բոլորովին այլ է և ավելի քան ուշագրավ:

ՀՀԿ-ԲՀկ-ՀՅԴ այս վեջին համագործակցությունը, որ խիստ բացասաբար ընկալվեց հանրության կողմից հերթական սաբոտաժ որակվեց և բոլոր այդ ուժերը հռչակվեցին հակահեղափոխական։

Տպավորություն է թե այս ամենը կատարվում է Քոչարյանի պահանջով և նախաձեռնությամբ։

Սակայն ըստ որոշ լուրերի, այս ամենի հիմքում կանգնած է հենց Սերժ Սարգսյանը։ Իսկ Քոչարյանի կերպարը զուտ գործիք է, քանի որ ոչ մի պարագայում ՀՀ երկրորդ նախագահը չի կարող վերադառնալ քաղաքականություն։

Ասում են, որ այս ամենը Սերժ Սարգսյանի «սարքած խաղն է», որտեղ ինքը դեռ չի բացել իր խաղաքարտերը․․․

Փաշինյանը լավ է հասկանում այս ամենը և հոկտեմբերին լուրջ զարգացումներ կարող են տեղի ունենալ այս առումով․ գրում է Լյուսի Մելքոնյանը։

Աղբյուրը` info24.am