Քրեական աշխարհն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- գրում է «Իրավունքը»:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական աշխարհն անվերապահ աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց և իրենց պայմաններն են առաջ քաշել՝ կապված համաներման անհրաժեշտության հետ:

Աղբյուրը՝ https://lraber.online/?p=37494&l=am