Մենամարտից և ծեծկռտուքից հետո Պուտինը զանգահարել է Նուրմագոմեդովին

Ռուսաստանցի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարությամբ է հանդես եկել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խաբիբն այսօր կայացած մենամարտի 4-րդ ռաունդում ստիպել է Կոնորին հանձնվել, ինչի շնորհիվ պահպանել է չեմպիոնական գոտին, իսկ մենամարտից հետո նետվել է դահլիճ և ծեծկռտուք սարքել Մաքգրեգորի թիմի ներկայացուցիչների հետ.

«Ներողություն եմ խնդրում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ:

Բոլորը հիմա խոսում են այն մասին, որ ես դուրս թռա օկտագոնից, իսկ ի՞նչ կասեք այն մասին, ինչ արեց այդ տղան:

Ի՞նչ կասեք այն մասին, ինչ նա ասել է իմ կրոնի, իմ երկրի ու իմ հոր մասին: Նա եկել էր Բրուկլին և կոտրել ավտոբուսի ապակին` քիչ մնալով սպաներ մի քանի մարդու:

Բայց մարդիկ խոսում են միայն այն մասին, որ ես դուրս թռա օկտագոնից: Ես դա չեմ հասկանում:

Հայրս ինձ սովորեցրել է հարգել մարդկանց, բոլորը գիտեն դա: Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես այդպիսին եմ:

Ինչ տեղի ունեցավ այսօ՞ր. նրան անվանում էին չեմպիոն երկու քաշային կարգերում: Բայց անհաղթելի և անվիճելի չեմպիոնը ես եմ:

Մեդիան փոխում է MMA-ն: Բայց չէ՞ որ MMA-ը սպորտ է: Ես ցանկանում եմ փոխել խաղի կանոնները: Չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը հիմարություններ դուրս տա մրցակիցների հասցեին, հոր հասցեին, կրոնի և ազգության մասին: Ինձ համար սա շատ կարևոր է: Գիտեմ, որ հայրս կսպանի ինձ, երբ տուն գնամ:

Նևադա նահանգ, Լաս-Վեգաս, ես ներողություն եմ խնդրում:

Շատերն ասում էին, որ նա լուսանկար ունի Պուտինի հետ: Իսկ ինձ հենց նոր զանգահարեց Պուտինն ու շնորհավորեց: Ես ասում էի, որ հոկտեմբերի 6-ին ամեն ինչ կփոխեմ: Եվ ես արեցի դա»,- ասել է Խաբիբ Նուրմագոմեդովը: