«Յուվեցի Կարոյի» սպանության ժամանակ վիրավորվածը Մասիսցի «Ծնգլ»-ն է. ով է նա

Հրազենային կրակոցների հետևանքով հոկտեմբերի 7-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» հացատանը վիրավորված Սարգիս Ավագյանն այս պահին գտնվում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Բժշկական կենտրոնից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ Ավագյանի վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Նշենք, որ Սարգիս Ավագյանը խոշոր բիզնեսմեն է և ապրում է Արարատի մարզի Մասիս քաղաքում, որտեղ էլ հայտնի է «Ծնգլ» մականվամբ: Ավագյանը երկու անգամ մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն ոչ մի դեպքում էլ չի հաջողել: Ինչպես նաև մեկ անգամ իր թեկնածությունն է առաջադրել Մասիսի քաղաքապետի ընտրություններում, սակայն կարճ ժամանակ անց ինքնաբացարկ հայտարարել:

Ավագյանը հայտնի «Յուվեցի Կարո» մականվամբ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի մտերիմ ընկերն է:

Մանրամասն` այստեղ