Արա Բաբլոյանը հրաժարական կտա

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արա Բալոյանը հետևյալ հայտարարությունն էր արել․․․
«Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովի երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ»:
Անդրադառնալով օրեր առաջ Ազգային ժողովում լարված պայմաններում տեղի ունեցած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը՝ լրագրողների հետ զրույցում նշել էր Արա Բաբլոյանը:

«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծեք, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը․․․ Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ…
Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը», — ասաց ԱԺ նախագահը…
Բաբլոյանն ընդգծեց՝ օրեր առաջ հանդիպելով վարչապետի հետ ու իր մտահոգությունները հայտնելով՝ միասնական հայտարարությամբ հանդես եկան, որում, ըստ նրա, նույնպես մի քանի կետով ու շատ խաղաղ ձևով ներկայացված է ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:
Ինչ վերաբերում է իր և Լենա Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Բաբլոյանը մանրամասնեց.
Ես տիկին Նազարյանին մեղադրեցի նրանում, որ լրագրողի հարցին, թե եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ ասի, որ իր առաջնորդին կհետևի, ով հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիքներն օգտագործելով ու բանակցելով է հարցը լուծելու, հայտարարեց, որ եթե հանկարծ մեզ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց: Ու ստացան այն, ինչ ստացան այսօր»․․․
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք Արա Բաբլոյանը չպետք է հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ տեղի ունեցավ խայտառակ արտահերթ նիստ, պատգամավորները քվեարկեցին ձեռքերով, միացված չէր ուղիղ եթերը, դահլիճների բարձախոսները, Բաբլոյանն արձագանքեց․․․

«Ես, որ հրաժարական տամ, դրանից ինչ-որ բան կքաղե՞ն»․ Դիտարկմանը, որ ԱԺ-ի դարպասների մոտ այս պահին բողոքող քաղաքացիները կքաղեն, Բաբլոյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ»․․․
Հիշեցնենք նաև, որ Բաբլոյանը 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից, 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, այնուհետ 2017-ին ընտրվել ԱԺ նախագահ․․․․
Արա բաբլոյանը, թերևս այն բացառիկ ՀՀԿ-ականներից է, որ գրեթե ոչ մի սկանդալի մեջ չի հայտնվել, նրա նունը չի կապվել կոռուպցիայի հետ, այլ կերպ ասած այդ տվյալ կուսակցության ամենաազնիվ անդամներից է․․․
Գաղտնիք չէ, որ քաղաքական թե հասարական բոլոր ենթադրելի ճանապարհները տանում են դեպի շուտափույթ արտահերթ ընտրության․․․
Հանրապետականները ոչ մի կերպ համաձայն չեն դեկտեմբերին հռչակված ժամկետի հետ և հետևաբար փորձելու են խոչընդոտներ ստեղծել՝ ձախողելու այդ նպատակը…
Իսկ Բաբլոյանը, իբրև կարկառուն հանրապետական պետք է առաջ տանի իր կուսակցության բռնած ուղին և հետևաբար արժանանա հասարակական մեծ ընդվզման և բողոքի թիրախ…
Ահա և այդժամ, Բաբլոյանը հավատարիմ մնալով իր խոստմանը մինչ տարվա վերջ հրաժարական կտա, քանի որ Նիկոլ Փաշինյանը արտահերթի վերջնաժամկետ է տվել մինչ դեկտեմբերի 20։

Աղբյուրը՝ infoman.am