«Վենդետտա չի լինելու». Մկոն նոր լուսանկար է հրապարակել

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը մշտապես Instagram-ում հրապարակում է լուսանկարներ, որոնք հաճախ համեմում է հումորով կամ զուգահեռներ է անցկացնում ինչ-ինչ քաղաքական իրողությունների հետ:

Այս անգամ դերասանը կրկին իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուներին հիշեցրել է նոր ֆիլմի՝ «Գործակալ 044»-ի մասին՝ զուգահեռ նաեւ հումորային գրառում թողնելով:

Նոր լուսանկարնում Մկոն լայնեզր գլխարկով ու զվարճալի բեղերով է հանդես եկել, իդկ դրան կից գրել է. «Վենդետտա չի լինելու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հրապարակել էր մի լուսանկար Instagram, որում հետաքրքիր ճարտարապետական աշխատանք էր պատկերված՝ ընկած մարդու տեսքով: Մկոն մեկնաբանել էր այս լուսանկարը՝ հրապարակիմանը կից գրելով. «Ժողովուրդ, մարդ ա վատացել… »: