«Շմայսի» տեղը խորհրդարանում դատարկ չի մնացել

Ազային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի վերջին շրջանի ելույթներն իրենց ագրեսիայով և բովանդակությամբ շատ չեն տարբերվում ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորների բառապաշարից և տոնայնությունից։ Սա արձանագրում ենք մեծ ցովով եւ մտահոգությամբ:

Սիրո և հանդուրժողականության հեղափոխության ջատագով և «առաջամարտիկ» Լենա Նազարյանը բոլոր պատեհ-անպատեհ առիթներով իրեն իրավունք է վերապահում պիտակավորել այլ պատգամավորների քայլերն ու դիրքորոշումները։

Այսօր նա հանդգնում է «չափել վախեր» և գնահատականներ տալ պաշտոններին կառչել-չկառչելու թեմայով։

Ի դեպ, ժամանակին Հանրապետական կուսակցության կողմից ցանկացած պարտադրողական մոտեցում կամ հորդոր ընդունվում էր սրերով, մինչդեռ այսօր հանրային հարթակներում նույնիսկ խրախուսվում է Լենա Նազարյանի՝ նման անհանդուրժողական պահվածքն ու հայտարարությունները։

Կարծում ենք՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ենթադրում է համարժեք պահվածք և մոտեցում, հատկապես եթե Խորհրդարանում ներկայացնում ես այդ հեղափոխությունն իրականացրած քաղաքական ուժին։ Բայց, արի ու նտես, որ այսօր Լենա Նազարյանն ամեն կերպ փորձում է շարունակել «Շմայսի» գործը՝ դրանից բխող հետևանքներով:

Գրիգոր Հայրապետյան