Դատարանի նկուղում 15 ոստիկան ծեծի են ենթարկել և խոշտանգել․ Խանդոյանի փաստաբան

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորը ցավով տեղեկացա, որ պաշտպանյալս մահացել է:Խանդոյանը ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան 2 տարիների ընթացքում ապօրինի կալանքի տակ պահելու ժամանակ:

Նուբարաշեն ՔԿհ-ում անմարդկային պայմաններում է պահվել, 2017 թ դեկտեմբերի 30-ին տեղափոխել են անմարդկային պայմաններով պատժախուց, որտեղ սառնամանիք և անմարդկային պայմաններ է եղել:Ինչպես նաև դատարանի նկուղում 15 ոստիկան ծեծի են ենթարկել և խոշտանգել:Ով այսքան խոշտանգման եվ դաժան վերաբերմունքի ենթարկվեր, որ կարողանար դիմակայել:Ցավակցում եմ իմ պաշտպանյալի հարազատներին և բոլորիս»: