Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով

hayeli.am-ը գրում է

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել.<<Եթե աստված լիներ ու տեսներ՝ ոնց ա սիրտս իսկական ֆրանսիական croissant ուզում, ես հիմա իրան հաստատ ուտելուց կլինեի: Աստված չկա>>, այս գրառումից երևում է, որ վերջինս աթեիստ է ու չի հավատում Աստծո գոյությանը, ինչը Նիկոլ Փաշինյանի թիմի պարագայում ասես օրինաչափ է դառնում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կոմիտաս Վարդապետի հետ:

-Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարծես աչքի է ընկնում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ոչ բարյացկամ վերաբերմունքով, Վեհափառի դեմ բողոքի ակցիաներ, քաղաքապետի թեկնածուի նման գրառում, ուր կարող է հասցնել պետությունը նման իշխանությունը, եթե հաշվի առնենք, որ կրոնական այլ ուղղվածություններն ավելի են խրախուսվում:

-Ես չէի ուզենա իշխանությանը դա վերագրել, որովհետեւ իշխանությունը հավաքականություն է, որտեղ կարող են տարաբնույթ կարծիքներ լնել, դավանաքներ, հավատամքներ ունեցող անձանց: Կան ոմանք, որոնք համակարծիք են միասեռականության գաղափարին, որպեսզի իրենց միասեռականությունը արդարացնեն, իրենք իրենց աթեիստ, անաստված են համարում:Եթե մեկը աթեիստ է, Աստծո գաղափարը կրող, չի կարող հակաստվածային գաղափարներ իրացնել: Երբ մարդն իրեն գեր է դասում Աստծուց, վերածվում է սատանայի: Սոկրատը, որ Սոկրատ էր ասում էր << Ես գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ>>: Ցավում եմ, որ մարդիկ այսօր, երբ Հայաստանը որոշակի իմաստով կանգնած է լինել-չլինելու սանդղակի առջեւ, մարդիկ նման ձեւով են գնահատում ամեն ինչ:

-Դուք ասում եք, թե պետք չի իշխանությանը վերագրել, բայց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնող ակտիվիստը պաշտոն ստացավ, Դիանա Գասպարյանն է հավակնում դառնալ սուրբ քաղաքի ղեկավար:

-Գիտեք սխալը որտեղից է գալիս, երբ Երեւանի նորընտիր քաղաքապետը հասարակությանը բաժանում էր սեւերի եւ սպտակների, այսինքն հասարակություն է ձեւավորվում ընդդեմ հասարակության: Չենք կարող մենք մեր մեջ թշնամի ձեւավորել, դա լավ տեղ չի տանում: Եթե մենք ուզում ենք նախորդների բացթողումները վերացնել, կարիք չկա հասարակությանը բաժանել, այլ այնպես պետք է անել, որ բոլորը հասկանան այս սրբազան հողը բոլորինն է ու պետք չէ թշնամիներ փնտրել: Հետեւաբար ես էլ չեմ ուզում նման կերպ մտածող մարդկանց մեջ թշնամի որոնել, դա քրիստոնեային վայել չէ, այդպես կարող են անել աթեիստները, որոնց համար քրիստոնեական արժեքները արժեք չեն:

-Եթե որեւէ կողմ չի սաստում նման վարքագիծը, սա վտանգավոր եզրագծի չի մոտեցնում արդյոք, արդեն քննարկվում է առաջիկայում ԼԳՏԲ համայնքի շքերթ անցկացնելու հեռանկարը:

-Երբ վերջին անգամ վարչապետը ելույթ ունեցավ, ասաց, որ խոսում է ժողովրդի անունից, եթե ժողովուրդն է նրան ձայն տվել՝ ձայն բազմաց, ձայն Աստուծո, ուրեմն ժողովուրդը միաբերան պետք է կանգնի ու ամեն բացասական երեւույթի ասի՝ ոչ: Այն ժամանակ ոչ մեկ չի կարող ասել, որ ԼԳՏԲ-ներին թույլ ենք տալիս մտնել Հայաստան, որովհետեւ ժողովրդի կամքն է, որ մերժում են եկեղեցին՝ ժողովրդի կամքն է, եկեղեցու պատմությունը մերժել՝ ժողովորդի կամքն է:

Անի Սահակյան