Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում և հրավիրում է DJ party-ի

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել.

Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը եւ 12-ը ՀՀ-ում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ:

Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնը, դեպի կենտրոն տանող մի շարք փողոցներ, ՄՀՀ-ին հարակից մի շարք փողոցներ փակ են լինելու երթեւեկության համար:

Խնդրում եմ վաղը եւ մյուս օրը հնարավորինս զերծ մնալ Երեւանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց՝ հատկապես Կենտրոնին եւ ՄՀՀ-ին հարակից փողոցներում:

Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար: Իսկ հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրում եմ համերգի՝ Հանրապետության հրապարակում:

Խնդրում եմ համերգի վայր գալ ժամը 16.00-ից՝ մետրոյով: Ժամը 19-ին սկսվող համերգից հետո տեղի է ունենալու DJ party ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ:

Խնդրում եմ տարածել:

Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը եւ 12-ը ՀՀ-ում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 10. Oktober 2018