Կրակոցներ Վանաձորում. կա երեք վիրավոր

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն կրակոցներ արձակել են թաղային հեղինակությունները:

Մեր տեղեկություններով՝ կա երեք վիրավոր։

Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: