Գյումրիում պայթյուն է սպասվում. կմիանան նաեւ ծնողներ Էջմիածնից ու Արցախից

armtimes.com-ը գրում է

Հոկտեմբերի 1-ին Մարտունու զորամասերից մեկում մահացած գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի հարազատները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հրաժարականները: Այսօր Գեւորգի մորեղբայր Արմեն Բեգլարյանն իրազեկման ակցիա էր կազմակերպել Գյումրու սբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակում, որին մասնակցում էին նաեւ Գեւորգի ընկերները: Մեկ անգամ եւս Արմենը ընդգծեց, որ Գեւորգն ինքնասպանություն չի գործել, չի ինքնավնասվել, Գեւորգին սպանել են, եւ դրա համար պետք է շատերը պատասխան տան:

«Խնդիրը մենակ իմ խոխան չի, բոլորի երեխաներն էլ ապրելու իրավունք ունեն: Փաշինյան ջան, դուն ասիր բոլորիս երեխեքը հավասար են, բոլորին տանենք բանակ, տարանք, ու՞, վերջը՞: Բոլորս էլ գիտենք, թե ընդեղ ինչ ա կատարվում, մենք մեր ձեռով մեր երեխեքին տանում ենք, ու վարի ենք տալիս: Ռուլետկա եք սարքել, ժեռեբյովկա եք սարքել, ուսկի ռուլետկա: Վեկալեցիր, քաշեցիր, ընկար, գնացիր: Թող էսի վերջին երեխան, վերջին զոհը լինի էս ձեւով գնացած: Եթե Դուք չեք կարող էս հարցը լուծեք, ասեք: Էդ մի Մանվել բռնեցիք տուշոնկա ուտող, էլ լեփողներ չկայի՞ն, կան, էդ լեփողները էլի նստած են նույն տեղերը, էլի լեփում են, մենք էլ էշի պես մեր երեխոցն ուղարկենք, որ գեներալնին իրանց լավ զգա՞ն, կայֆավատ անին, իրեք հատ լյուբովնիցա պահի՞ն»,-ասում է Արմենը:

Գեւորգին մայրը դեպքից 1 օր առաջ էր տեսել: Տղան եղել է ընկճված, առանց հագուստների, կոպը կապտած, գլխին էլ՝ սպի: «Մերը տեսել ա, ասել ա՝ Գեւորգ ջան, հենց հմի մտնում եմ պետի մոտը, Գեւորգն ասել ա՝ չէ, մամա ջան, բան չասես: Էդ րոպեին, որ Արմինեն ուզել ա մտնի պետի մոտը, մեկ էլ մի գիրք են տվել КПП-ում, էդ էլ թազա ձեւ ա, որ ծնողը իրա կարծիքը գրի, լավ ա, վատ ա, ինչ ա: Արմինեն ասում է՝ էդ մոմենտին զամպալիտը ֆաշիստի պես կանգնած էր, երեխես մի տեսակ լարվեց, ասեց՝ մամա ջան, մենակ գոհ ու շնորհակալ գրի»:

Ըստ Արմենի, այն, որ Մարտունու այդ զորամասում անմարդկային պայմաններ են, Գեւորգից բացի ուրիշներից էլ են իմացել: Վիճակահանությամբ է Գեւորգն այդ զորամասում հայտնվել: Կարճ ժամանակ անց տղան տեղեկացրել է, որ անհնար է ոչ թե ծառայելն այնտեղ, այլ՝ ապրելն ու կենդանի մնալը:

Մանրամասն` այստեղ