1 միլիարդ 438 միլիոն` ֆրանկոֆոնիան Երևանում անցկացնելու համար

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների՝ Երևանում Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար սահմանված է եղել 1 միլիարդ 438 մլն 354 հազար դրամ։ Սակայն դեռ պարզ չէ, թե որքա՞ն գումար է ծախսվել։

ՀՀ ֆինանսաների նախարարությունից տեղեկացանք, որ հնարավոր է՝ որոշակի տարբերություններ լինեն սահմանված գումարի հետ․ կարող է ավել կամ պակաս ծախսված լինի։ Վերջնական արդյունքը պարզ կլինի հոկտեմբեր ամսվա վերջին։