Կադիրովը Փաշինյանին ու Մակրոնին հրավիրել է Չեչնիայում պարի փառատոնի

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ֆրանսիայի եւ Հայաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին եւ Էմանուել Մակրոնին հրավիրել է պարի փառատոնի՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Նա իր Telegram-ալիքում գրել է, որ քաղաքական գործիչներին որոշել է Չեչնիա հրավիրել այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ նրանք միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Դա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի եւ կովկասյան բոլոր ժողովուրդների համար օգտակար պարի մարաթոնի սկիզբը դնել։ Կարծում եմ՝ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչները»,- ասել է Կադիրովը։

Նա հավելել է, որ այսօր երեկոյան Գրոզնիում բացվում է Մախմուդ Էսամբաեւի անվան պարի միջազգային փառատոն-մրցույթը։