Դանակահարություն Հանրապետության հրապարակում․ նոր մանրամասներ

Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով 2 երիտասարդ դանակահարվել է։ Դեպքը գրանցվել է երեկ երեկոյան ժամը 19-ի սահմաններում: Ոստիկանությանից տեղեկացնում են, որ ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 10 հոգու։ Վիճաբանության մասնակիցների մի մասը Երևանի, մի մասը՝ Շիրակի մարզի բնակիչներ են։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, հրապարակում անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ էլ նրանցից 2-ը դանակահարել են միմյանց՝ մարմնի տարբեր մասերին պատճառելով մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։