ՖՈՏՈ. Ինչ ավտոմեքենայով է շրջում Սասուն Միքայելյանը

Շատ է խոսվում այն մասին, որ ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը գերթանկարժեք ջիփով է շրջում: Մեր լրագրողը լուսանկարել է ավտոմեքենան: Այն ճապոնական արտադրության Տոյոտա Պրադո է 2006 թվականի արտադրության: Միքայելյանի ավտոմեքենայի շուկայական արժեքը մոտ 15 հազար ԱՄՆ դոլար է: Այսինքն՝ ամենեւին էլ գերթանկարժեք չէ, ուղղակի զարմանալի է, որ այդպիսի պնդում անողները տեղյալ չեն մեքենաների արժեքներից: