Տեսախցիկը ֆիքսել է, թե Ինչպես է Նորատուսցի Արան կրակում ակումբում.

Հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանի մասնակցությամբ Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ–ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018 թվականի լույս հոկտեմբերի 13-ի գիշերը Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ առերևույթ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի մյուս հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ։

Մասնավորապես՝ կոտրել են ակումբի բաժակները, մոխրամանը նետել պարահրապարակ, ապա նաև կրակոցներ արձակել պատի ուղղությամբ, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Մանրամասները` տեսանյութում