Ո՞ր բժշկական ծառայություններն են բնակչության համար մատուցվում անվճար և արտոնյալ պայմաններով. Ցանկ

Առողջապահության նախարարությունը ներկայացնում է այն բժշկական ծառայությունները, որոնք բնակչության բոլոր խմբերի համար մատուցվում են անվճար և արտոնյալ պայմաններով:

Նշված ծառայություններն են.

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ,
Շտապ օգնության ծառայություններ,
Անհետաձգելի բուժօգնություն,
Հոգեբուժություն,
Տուբերկուլոզ,
ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն այլ հիվանդություններ,
Մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն,
Ուռուցքաբանություն, վերակենդանացման միջոցառումներ:
Այս մասին է սահմանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկաման մասին» ՀՀ օրենքը: