ՎԻԴԵՈ. Ով է Նիկոլ Փաշինյանի որդու հրամանատարը

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետի պաշտոնակատարը լսել է ինչպես մարզպետարանի ու տարբեր համայնքապետարանների ներկայացուցիչների, այնպես էլ ՝ բնակիչների բողոքները և առաջարկները:

Մի անձնավորություն, ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հրամանատարին մտերիմ մարդ, խնդրեց Փաշինյանին ընթերցել նրա ձեռքով գրված գիրքը:

«Կընթերցեմ, բայց ես որդուս հրամանատարին չեմ ճանաչում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: