Շարմազանովը՝ ՀՀ նոր վարչապետ․ Անսպասելի շրջադարձ․․․

Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում…

1997 թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը,

2000 թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006 թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը․․․

Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեման՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»․․․
Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է․․․

1995 թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999 թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը․․․

1999-2002 թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 2002-2005 թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ․․․

2005 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից․․․

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ մամուլի խոսնակ․․․

2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ․․․

2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով․․․

2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ․․․

Ըստ որոշ շրջանառվող լուրերի ՀՀԿ վերջին նիստում քննարկվել է Շարմազանովի՝ իբրև վարչապետի ՀՀԿ թեկնածուի հավակնորդ․․․

Ըստ նույն այդ լուրերի ՀՀԿ փորձլու է ամեն բան անել, որպեսզի՝ իբրև նոր վարչապետ, ԱԺ-ն ընտրի հենց Շարմազանովին