ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը՝ պահպանողական և ամաչկոտ

1in.am-ը գրում է.

Ամերիկյան հրատարակչություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Քիմ Քարդաշյանը անկեղծորեն խոստովանել է, որ հղիությունը և ավելորդ 30 կիլոգրամ քաշը անհամար բարդույթներ են առաջ բերում: Սակայն ծննդաբերությունից ընդամենը ութ ամիս անց ռեալիթի-շոուի աստղը վերագտավ նախկին տեսքը և նկարահանվեց բաց տեսարաններում: Աղջիկը համոզված է, որ մայրությունն է վստահություն տվել և օգնել իրեն ցանկալի զգալ։


Սակայն երեք երեխաների մայրը ոչ բոլոր բարդույթներից կարողացավ ազատվել: Նա հավաստիացնում է, որ ինտիմ միջավայրում մերկանալը նրա համար պարզապես անտանելի է. աղջիկը դառնում է ամաչկոտ ու անհամարձակ:

Չնայած այն հանգամանքին, որ Քանյե Ուեսթի կինը կարող է հեշտությամբ մերկանալ նկարահանող անձնակազմի առջև, ամուսնու հետ միայնակ մնալիս նա դառնում է խոցելի և ամաչում է դա անել:

Քիմ Քարդաշյանը հասարակության մեջ լինելով այդքան բաց, շատ պահպանողական է տանը, և անհարմար է զգում խոսել սեքսի մասին: