Քաղաքապետի անունը որ Հա՞յկ է լինում, Երևանը ՀԱՅկակա՞ն է լինում

asekose.am-ը գրում է.

Երևանի 2800 ամյակի տոնական հանդիսություններիn սրտատրոփ սպասող մեր համաքաղաքացիները չէին էլ կարող երևակայել, թե ի՞նչ անակնկալ է մատուցելու Երևանի նոր քաղաքապետը. Տոնին նախորդող օրը քաղաքը պատվեց «Հայկական Երևանը» կարգախոսով պաստառներով ու շենքերի պատշգամբներից կախված անհասկանելի մանուշակագույն կտորներով: Աչքերին չհավատելով՝ ընդամենը րոպեներ անց երևանցիները տրաքացրեցին հայկական ֆեյսբուքյան տիրույթը, իրենց տարակուսանքը հայտնեցին նույնիսկ այսպես ասած նոր իշխանությունների կողմնակիցները:

Օրինակ, այս իշխանությունների ժամանակ պաշտոն ստացած ակտիվ օգտատեր, Հանրային հեռուստատեսության Լուրերի ղեկավարի տեղակալ Լևոն Սարդարյանը գրել է.

«Ես մեծացել եմ մի քաղաքում, որը հայաստանյան ա, հայկական ա՝ ըստ էության, բայց որտեղ ապրել են ու, որոշ դեպքերում, շարունակում են ապրել ադրբեջանցիներ, ապրել ու ապրում են հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, եզդիներ ու քրդեր, որտեղ մինչև հիմա պատահում են գնչուներ, կան զազաներ, կա պարսկական գործող մզկիթ ու անընդհատ կամ ժամանակ առ ժամանակ բնակվող պարսիկներ, ուր իրեն վատ չի զգում պերուացի թափառաշրջիկ երգիչն ու հնդիկ ուսանողը…

«Հայկական Երևանը» վիրավորանք ա, տղաներ ու աղջիկներ։ Վիրավորանք ա թեկուզ Արցախյան պատերազմում կռված ու զոհված մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Մի արեք տենց բաներ»։

Այս անհասկանալի անճաշակությունը մտահոգել է նաև ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որը ներկայացնելով անտրամաբանական զարդարանքը գրել է. «Չեմ ուզում անգամ մեկնաբանել, Ազատության հրապարակն է այսօր, գուցե տարոնակա՞ն Երևանից հետո , ինչ վառ երևակայություն․․․․ նաեւ՝ վարդագույն լաթերով»:

Ամենադիպուկն ու «ստուգաբանվածը» թերևս «Ադեկվադ»-ներից Նարեկ Մալյանինն է՝ «Քաղաքապետի անունը որ Հայկ ա լինում, Երևանը ՀԱՅկական ա լինում, որ Տարոնը լիներ Տարոնական Երևան կլիներ…

Մանրամասները սկզբնաղբյուրում: