18+ ՎԻԴԵՈ. Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է մարդասպանը քոլեջում սառնասրտորեն գնդակահարում ուսանողներին

Համացանցում հրապարակվել է Կերչի քոլեջում օրեր առաջ տեղի ունեցած հարձակման՝ անվտանգության տեսախցիկների արձանագրած պահը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին՝ պոլիտեխնիկական վարժարանում: Զոհերի թիվը հասել է 21-ի, ավելի քան հինգ տասնյակ մարդ վիրավորվել է, հինգի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Զոհերը հիմնականում անչափահասներ են: Ղրիմի թերակղզու տարածքում հայտարարվել էր եռօրյա սուգ:

Ըստ պաշտոնական վարկածի՝ սպանությունների հեղինակը նույն վարժարանի չորրորդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն էր: Հանցագործությունից հետո նա ինքնասպան էր եղել: Մարմինը հայտնաբերվել էր վարժարանի տարածքում:

Արյունալի իրադարձությունների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ նախ ահաբեկչության հոդվածով, որը ժամեր անց վերաորակավորվել էր սպանության հոդվածի: