Երևանում 50-ամյա տղամարդը կացնահարել էր Գերմանիա մեկնող կնոջն ու նրա եղբորը

50-ամյա Երվանդին շատերը ճանաչում էին որպես բարեկիրթ, բարձրագույնավարտ, զուսպ մարդու: Քչերը գիտեին, որ նա անցյալում դատվածություններ է ունեցել՝ 1979 թվականին, ապա՝ 1986 թվականին դատապարտվել էր նույն արարքի՝ հափշտակություն կատարելու համար:
Երկրորդ պատժաչափը, որ նշանակվել էր ՀԽՍՀ գերագույն դատարանի կողմից, խիստ էր՝ 9 տարի ազատազրկում: Սակայն պատիժը 2 տարի կրելուց հետո Երվանդին, լավ վարքի համար, պայմանական-վաղաժամկետ ազատ էին արձակել:

Տանը նրան սպասում էին կինն ու երկու երեխաները: Ընտանիքը նորից լիարժեք էր դարձել, Երվանդը կնոջը խոստացել էր այլևս սխալներ չգործել:

Սակայն ընտանեկան անդորրը երկար չէր տևել: Արկածախնդրությունը Երվանդին դարձյալ խոտոր ճամփով էր տարել՝ նա հանդիպել ու սիրահարվել էր ուրիշ կնոջ՝ ամուսնալուծված Նադյային: Վերջինս երկու երեխաների մայր էր: Երվանդը թողել էր իր ընտանիքն ու սկսել էր համատեղ ապրել Նադյայի հետ:

Երկրորդ կնոջ երևանյան բնակարանում, որտեղ բնակություն էր հաստատել Երվանդը, բացի Նադյայից ու նրա երկու անչափահաս դուստրերից, ապրում էին նաև Նադյայի մայրն ու եղբայրը՝ Վալերին:

Նոր ընտանիքում Երվանդի երջանկությունը երկար չէր տևել: Նադյայի հետ տարաձայնություններն աստիճանաբար խորացել էին, ընտանեկան վեճերն ավելի հաճախադեպ էին դարձել:

Համատեղ կյանքի երկրորդ տարում Նադյան որոշել էր, որ ինքն ու եղբայրը մեկնելու են Գերմանիա՝ աշխատելու: Երվանդի կարծիքը Նադյան հաշվի չէր առել, նա մտածում էր դուստրերի համար լավ ապագա ապահովելու և շատ գումար վաստակելու մասին:

Մանրամասները սկզբնաղբյուրում: