Կերչիում 21 ուսանողի գնդակահարած երիտասարդն ինքնասպան է եղել

Ռուսաստանի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում իրականացված ողբերգական զանգվածային սպանության հիմնական մեղադրյալ Վլադիսլավ Ռոսլյակովի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել իրավապահների կողմից։ Մասնավորապես պարզվել են, թե նա ինչ գործողություններ է իրականացրել, մինչ բռնարարքի կատարումը։ Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, Ռոսլյակովը բռնարարքը կատարելուց առաջ իր բոլոր անձնական իրերն ու լուսանկարները այրել է եւ ինչ որ սեյֆ տարել ու հորել։

Ռոսլյակովն այրել է իր տետրերը, նկարները, կրիչ սարքերը, հեռախոսային քարտը, ինչպես նաեւ Աստվածաշունչը։ Թե կոնկրետ ինչ է եղել սեյֆի մեջ, հայտնի չէ։ Հայտնի է դարձել նաեւ, որ Վլադիսլավի տատիկը՝ Գալինա Ռոսլյակովան, հայտարարել էր, որ տանից 20 հազար ռուբլի գումար է կորել։ Իրավապահները ենթադրում են, որ հենց այդ գումարով է Վլադիսլավը գնել այն զենք զինամթերքը, որով իրականացրել է բռնարարքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին իրականացված զարհուրելի բռնարարքի հետեւանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել մոտ 50-ը։ Վլադիսլավ Ռոսլյակովը ինքնասպան է եղել։