Օլեգ Գազմանովին սպառնացել են

hraparak.am-ը գրում է.

Շախանինը սպառնացել է դատի տալ Օլեգ Գազմանովին՝ կասկածելով նրան իր երգերը պլագիատ անելու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Մասնավորապես խոսքը Գազմանովի «Անմահ գունդ» երգի մասին է։

«Նախնական փորձաքննությունը ցույց է տվել, որ Օլեգ Գազմանովի երգը վերցված է իմ երգից եւ հանդիսանում է իմ երգի հիման վրա սարքված»,- ասել է Շախանինը։ Կոմպոզիտորը նշել է, որ ինքը առանձնապես մեծ ցանկություն չունի դատարան դիմելու եւ պատրաստ է հարցը կարգավորել նաեւ հաշտությամբ, սակայն նաեւ չի ժխտել, որ եթե իր իրավաբանները խորհուրդ տան, նա կդիմի ոստիկանություն կամ դատարան համապատասխան հայցով։

Նա նաեւ մանրամասնել է, որ իր երգը գրել է 2017 թվականին, այն դեպքում, երբ Գազմանովի երգի առաջին կատարումը եղել է 2018-ին։ «Եթե իրոք իմ երգն է վերցրել եւ օգտագործել, ապա արդարացի կլիներ, որ ասեր, որ երգն ունի համահեղինակ»,- ամփոփել է օմսկաբնակ երգահանը։