Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ձերբակալել են Սեւանի հարկայինի պետին եւ եւս երկու աշխատակցի

armtimes.com-ը գրում է.
Մեր տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ձերբակալել են Սեւանի հարկայինի տեսչության պետին եւ եւս երկու աշխատակցի՝ կաշառք պահանջելու կասկածանքով: Մեզ հաջողվեց ճշտել, որ նրանք գումար են պահանջել ընկերությունը չստուգելու համար:

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ քիչ անց պաշտոնական հաղորդագրություն կտարածեն: